20:51  ,  25 ապրիլի, 2019

Բարսելոնա․ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ երկու սեթում պարտության մատնելով իսպանացի Դավիդ Ֆերերին։ 1 ժամ 58 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6։3, 6։3 հաշվով։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կմրցի գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողի հետ։

Նադալն այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում պարտության էր մատնել Ցիցիպասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում