20:14  ,  25 ապրիլի, 2019

Ռոնալդուն ցանկանում է «Յուվենտուսի» մարզիչի պաշտոնում տեսնել Գվարդիոլային

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայում, որն այժմ գլխավորում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Marca-ն։

Սպասվում է, որ «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կհեռանա պաշտոնից։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի մրցելույթից Չեմպիոնների լիգայում։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում