19:42  ,  25 ապրիլի, 2019

Ռոմելու Լուկակու․ Երազանքս է խաղալ Իտալիայի առաջնությունում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հույս ունի, որ կարիերայի ընթացքում հանդես կգա նաեւ իտալական Սերիա Ա-ում։

«Իմ երազանքն է Իտալիայի առաջնությունում խաղալը։ Հրաշալի կլիներ դա։ Հույս ունեմ, որ մի օր կտեղափոխվեմ Իտալիա, բայց հիմա կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ մրցելույթների վրա»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Լուկակուի ծառայություններով հետաքրքրվում է Միլանի «Ինտերը»։ 25-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2017 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում