19:16  ,  25 ապրիլի, 2019

Ստամբուլ․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց զուգախաղում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ պարտվել է Ստամբուլի մրցաշարի զուգախաղի պայքարում։

Քառորդ եզրափակիչում Գասպարյանն ու Սակարին մրցել են շվեդ Կորնելյա Լիսթերի եւ չեխ Ռենատա Վորաչովայի հետ եւ 1 ժամ 2 րոպեում պարտվել են 1։6, 4։6 հաշվով։

Մենախաղում Մարգարիտա Գասպարյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս