16:51  ,  25 ապրիլի, 2019

Գվարդիոլա. «Լիվերպուլն» անհավանական բաներ է անում, սակայն ամեն բան մեր ձեռքում է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2:0 հաշվով:

«Հասկանում էինք, թե ինչ ճնշում է մեզ սպասվում այս ստադիոնում: Տղաներին ասել էի, որ պետք է խաղանք հաղթանակի համար: 2 թիմերն էլ արժանի էին հաղթանակի, բայց հաղթում է թիմերից մեկը: Պարտվողը պետք է չցավա դրա համար, քանի որ ներդրել է ամբողջ ուժերը:

Մենք դեռ չեմպիոն չենք: Դեռ կա 3 հանդիպում. դա աներեւակայելի է՝ հաշվի առնելով, թե քանի միավոր ունենք մենք ու «Լիվերպուլը»: «Լիվերպուլը» հետապնդում է մեզ: Նրանք անհավանական բաներ են անում, սակայն ամեն բան մեր ձեռքում է»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը Պրեմյեր լիգայում 3 անընդմեջ հաղթանակ է տանում «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդում»:

Այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց 88 միավոր ունեցող «Լիվերպուլին» եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 89 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ պարտությունը կրեց վերջին 9 խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում