16:10  ,  25 ապրիլի, 2019

Մարգարիտա Գասպարյան. Այս մրցաշրջանը շատ կարեւոր է ինձ համար

Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մեկնաբանել է Ստամբուլում ընթացող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Միխայելա Բուզերնեսկուի նկատմամբ հաղթանակը 3 սեթում:

«Հիմա մի փոքր հոգնած եմ, սակայն շատ ուրախ եմ, որ հաղթեցի: Այժմ յուրաքանչյուր հաղթանակ շատ կարեւոր է ինձ համար. սա շատ կարեւոր մրցաշրջան է ինձ համար: Ունեցել եմ վնասվածքներ ու վիրահատություններ եւ հիմա վերջապես վերականգնվել եմ»,- հայ մարզուհու խոսքը մեջբերում է WTA-ի կայքը:

Հիշեցնենք, որ երրորդ սեթում Գասպարյանը պարտվում էր 3:5 հաշվով, սակայն հաղթեց հաջորդ 4 գեյմերը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը նա կվիճարկի Վերոնիկա Կուդերմետովա (Ռուսաստան) – Տիմեա Բաբոշ (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում