15:05  ,  25 ապրիլի, 2019

Ալեքսանդր Գրիգորյանը նորամուտը հաղթանակով է նշել «Տամբովում»

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նորամուտը հաղթանակով է նշել ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրում «Տամբովը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Յարոսլավլի «Շիննիկի» նկատմամբ: Հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը բացակայում էր հյուրերի հայտացուցակից:

Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Տամբովը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Սոչին» հետ է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում