14:42  ,  25 ապրիլի, 2019

Ալեքսանդր Տարխանովի որդին գլխավորեց «Փյունիկ-2»-ը

«Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը, հայտնում է ակումբի կայքը:

32-ամյա ռուս մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է Եկատերինբուրգի «Ուրալի» մինչեւ 21 տարեկանների թիմը:

Յուրի Տարխանովը «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի որդին է:

«Փյունիկ-2»-ը 25 խաղում վաստակած 29 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով