15:40  ,  25 ապրիլի, 2019

Շախմատի Հայաստանի հավաքականը չորրորդն է վետերանների աշխարհի առաջնությունում

Հունաստանում անցկացված վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանել է 3-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայկական թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը:

Վերջին տուրում հայ շախմատիստները 2:2 հաշվով են ավարտել Իտալիայի թիմի հետ մրցամարտը: Ամբողջ մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականը ընթանում էր առաջատարների թվում:

Չեմպիոնի կոչումը նվաճել է  ԱՄՆ-ի հավաքականը, Իտալիան գրավել է երկրորդ տեղը, իսկ Իսրայելը եզրափակել է լավագույն եռյակը:

Հայաստանի հավաքականից Արտաշես Մինասյանը ոսկե մեդալ է նվաճել երկրորդ խաղատախտակի վրա, իսկ Արշակ Պետրոսյանը լավագույնն էր չորրորդ խաղատախտակի վրա: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Կարեն Մովսիսյանն արժանացել է արծաթե մեդալի, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս