12:30  ,  25 ապրիլի, 2019

Պրեմյեր լիգա. Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիան (PFA) ներկայացրել է անգլիական Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»):

Պաշտպաններ. Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյկ (բոլորը՝ «Լիվերպուլ»), Էյմերիկ Լյապորտ («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ. Ֆերնանդինյո, Բերնարդու Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հարձակվողներ. Ռահիմ Ստերլինգ, Սերխիո Ագուերո (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Սադիո Մանե («Լիվերպուլ»):

Պատմության մեջ առաջին անգամ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում տեղ են գտել միայն 3 ակումբների ներկայացուցիչներ: Քվեարկությանը մասնակցել են PFA-ի կազմում գտնվող լիգաների ֆուտբոլիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում