11:40  ,  25 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 2 հարվածներ, որոնք դիպուկ չեն ստացվել: Մխիթարյանի 28 փոխանցումներից թիմակիցներին հասել է 85.7 տոկոսը: 30-ամյա կիսապաշտպանը 2 անգամ հաղթել օդային մենապայքարում եւ մեկ անգամ շրջանցել մրցակցին: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, նրա դեմ պայքարում մրցակիցը եւս կանոնները չի խախտել: Արդյունքում՝ նա ստացել է 5.9 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի խաղը (7.03):

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» պարտվել էր 1:3 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 58-րդ րոպե։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ լոնդոնյան ակումբը 66 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում