10:16  ,  25 ապրիլի, 2019

Ունաի Էմերին պահպանում է լավատեսությունը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունը 1:3 հաշվով:

«Խաղից առաջ գիտեինք, որ լինելու է բարդ հանդիպում, քանի որ «Վուլվերհեմփթոնը» լավ տպավորություն է թողնում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Թիմը լավ է խաղում պաշտպանությունում, իսկ առջեւի գծում ունի շատ արագ խաղացողներ: Մեկնարկային 25 րոպեներին «Արսենալը» շատ լավ էր խաղում, վերահսկում էր գնդակը, սակայն գոլային պահերը քիչ էին:

Երկրորդ խաղակեսը փորձում էինք ընդունել որպես նոր հանդիպում եւ, փոխելով մեր խաղը, կարողացանք կրճատել հաշիվը: Գուցե հիմա հիասթափված ենք, բայց մրցաշրջանը բաղկացած է 38 խաղից: Կարող ենք լինել լավատես եւ տեղ զբաղեցնել լավագույն քառյակում»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում խաղացել էր 58-րդ րոպե։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արսենալը» 66 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում