00:54  +04,  25 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» մրցեցին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում։ 2։0 հաշվով հաղթեցին հյուրերը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի եւ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի գոլերը։

«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 89 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ հետ թողնելով «Լիվերպուլին»՝ 88 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդն է։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Բեռնարդու Սիլվա, 54, Լերոյ Սանե, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով