00:37  ,  25 ապրիլի, 2019

«Արսենալի» պարտությունը՝ 1։3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտվեց 1։3 հաշվով։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը գոլերը բաց թողեց առաջին խաղակեսում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 58-րդ րոպեին։

«Արսենալը» 66 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Վուլվերհեմփթոնը» վաստակել է 51 միավոր եւ 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 3։1 (տեսանյութ)

Ռուբեն Նեւեշ, 28, Մեթ Դոհերթի, 37, Դիոգու Ժոտա, 45+2 – Սոկրատիս, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում