23:22  ,  24 ապրիլի, 2019

«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով եւ առայժմ դուրս չի մնացել չեմպիոնական մրցավազքից։

«Աթլետիկոն» ունի 71 միավոր եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 9 միավոր։ «Վալենսիան» 52 միավորով 5-րդն է։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկո» - «Վալենսիա»՝ 3։2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 9, Անտուան Գրիզման, 49, Անխել Կոռեա, 81 - Կեւին Գամեյրո, 36,  Դանիել Պարեխո, 77, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով