18:54  ,  24 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Արոնյանն ու Վաշյե-Լագրավը 25 քայլից հետո համաձայնեցին ոչ ոքի արդյունքի

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 25 քայլից հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մյուս պարտիաները շարունակվում են։

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5։0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 2,5-ական, Նայդիչ՝ 2, Վալյեխո, Մեյեր՝ 1-ական, Կեյմեր՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում