18:04  ,  24 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» նախկին նախագահն արդարացվել է՝ խուսափելով 11 տարվա ազատազրկումից

«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելն արդարացվել է դատարանի որոշմամբ։ Նա մեղադրվում էր փողերի լվացման մեջ, հաղորդում է Sport.es-ը։

Դատարանը որոշել է, որ մեղադրող կողմը ներկայացրել է ոչ բավարար քանակի ապացույցներ։ Ռոսելից բացի, անմեղ է ճանաչվել այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցած եւս հինգ անձ։

Ռոսելը կալանքի տակ է եղել 2017թ․ մայիսից մինչեւ այս տարվա փետրվար։ Նա մեղադրվում էր օֆշորային գոտիների միջոցով 15 միլիոն եվրո օրինականացնելու մեջ։ Դատախազությունը պահանջել էր Ռոսելի համար 11 տարվա ազատազրկում։

Ռոսելը կատալոնական ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010-2014 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում