20:27  ,  24 ապրիլի, 2019

Սուլշեր․ Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է հաջորդ մրցաշրջանի մասին։

«Չեմ կարծում, որ հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար։ Չեմ կարծում, որ մենք կունենանք այդքան կայունություն չեմպիոնության համար մյուս ուժեղների հետ հավասար պայքարելու համար։

Նախորդ 18 խաղի արդյունքում, մենք այդքան էլ հետ չենք «Մանչեսթեր Սիթիից» եւ «Լիվերպուլից», բայց տիտղոսի համար պետք է ամբողջ մրցաշրջանի ընթացքում հաղթել։ Իսկ մենք հաջող ենք խաղացել միայն հանդիպումների կեսում։ Բայց տեսնենք, թե ինչ կլինի։ Երբեք մի ասա երբեք»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ, Սուլշերը նշել էր, որ թիմի վերակառուցման համար կպահանջվի մի քանի տրանսֆերային պատուհան, իսկ այս ամռանը կունենա 3-4 նորեկ։

Անգլիայի առաջնության 34 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ տեղում է։ Ապրիլի 24-ին Սուլշերի ղեկավարած թիմը կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում