16:10  ,  24 ապրիլի, 2019

Մարգարիտա Գասպարյանի տպավորիչ հաղթանակը Ստամբուլում

Աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ Ստամբուլում ընթացող թենիսի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում հայ մարզուհին 3 սեթում հաղթեց աշխարհի 30-րդ ռակետ, ռումինացի Միխայելա Բուզերնեսկուին՝ 1:6, 6:4, 7:5: Երրորդ սեթում Գասպարյանը պարտվում էր 3:5 հաշվով, սակայն հաղթեց հաջորդ 4 գեյմերը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Մրցախաղը տեւեց 2 ժամ 2 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգիրը Մարգարիտա Գասպարյանը կվիճարկի Վերոնիկա Կուդերմետովա (Ռուսաստան) – Տիմեա Բաբոշ (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս