17:15  ,  24 ապրիլի, 2019

«Այաքսն» արդյունավետության ռեկորդ է սահմանել Հոլանդիայում

Ամստերդամի «Այաքսը», Հոլանդիայի առաջնության 32-րդ տուրում 4:2 հաշվով հաղթելով «Վիտեսին», սահմանել է հերթական ռեկորդը:

Այս մրցաշրջանում «Այաքսը» բոլոր մրցաշարերում գոլերի քանակը հասցրել է 160-ի, ինչը ռեկորդ է հոլանդական ակումբների շրջանում, գրում է Squawka Football-ը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ազ Ալկմարին», որը 1980/1981 մրցաշրջանում խփել էր 158 գոլ:

Այս մրցաշրջանում ամստերդամցիները դեռ պետք է անցկացնեն նվազագույնը 5 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» ամենաարդյունավետ խաղացողն է սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը, որը դարձել է 34 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում