15:28  ,  24 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Հայոց ցեղասպանության հիշատակը: 30-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի:

Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Ուրուգվայ, Վատիկան, Վենեսուելա՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար»,- սոցցանցերում գրել է Հենրիխ Մխիթարյանը՝ տեղադրելով տեսանյութ ու գրառումն ուղեկցելով  #WeNeverForget #NoToDenial հեշթեգով:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս