09:10  ,  25 ապրիլի, 2019

Ռուս ֆուտբոլիստը խաղի ժամանակ «նոկդաունի» է ենթարկել թռչունին

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Տյումենի» ու Յարոսլավլի «Շիննիկի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղում: «Շիննիկի» ռուս պաշտպան Վալերի Ցխովրեբովը գնդակով հարվածել է խաղադաշտի վրայով անցնող թռչունին: Հարվածից թռչունը մի քանի վայրկյան հայտնվել է «նոկդաունում», սակայն քիչ անց կարողացել է դարձյալ թռչել:

Այդ խաղում «Շիննիկը» նվազագույն հաշվով հաղթել է Վալերի Ցխովրեբովի գոլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում