16:25  ,  24 ապրիլի, 2019

Ռոնալդուն «Յուվենտուսին» խորհուրդ է տվել ձեռք բերել 6 խաղացողների

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի ղեկավարության հետ քննարկել ամառային տրանսֆերային պատուհանին վերաբերող հարցեր:

Corriere dello Sport-ի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը խորհուրդ է տվել ձեռք բերել 6 խաղացողների, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Խոսքը Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Ժոաու Ֆելիշի, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ռաֆայել Վարանի ու Իսկոյի, իտալական «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի եւ ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Տանգայ Ն՛Դոմբելեի մասին է: Եվս մեկ խաղացողի անուն չի նշվում:

Այդ խաղացողների թեկնածությունը Ռոնալդուն արդեն քննարկել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում