14:14  ,  24 ապրիլի, 2019

Լիբերտադորեսի Գավաթ․ Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղացել է մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում արգենտինական «Ուրականը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է էկվադորական «Էմելեկին»:

Արգենտինական ակումբի մեկնարկային կազմում խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որը փոխարինվել է 57-րդ րոպեին: Դա 23-ամյա ֆուտբոլիստի երկրորդ խաղն էր Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում:

«Ուրականը» մեկ միավորով խմբի հետնապահն է: Բրազիլական «Կրուզեյրոն» ունի 15 միավոր, «Էմելեկը»՝ 6, իսկ վենեսուելական «Դեպորտիվո Լարան»՝ 5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս