11:45  ,  24 ապրիլի, 2019

NBA. «Պորտլենդը», «Ֆիլադելֆիան» ու «Տորոնտոն» անցան հաջորդ փուլ, Լիլարդի 50 միավորներն ու հաղթական նետումը վերջին վայրկյանին

«Պորտլենդը», «Ֆիլադելֆիան» ու «Տորոնտոն» նվաճել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի ուղեգիր: Փլեյ-օֆֆի առաջին փուլում «Ֆիլադելֆիան» 4:1 հաշվով հաղթել է «Բրուքլինի» դեմ շարքում, իսկ «Տորոնտոն» պայքարից դուրս է թողել «Օռլանդոյին», իսկ «Պորտլենդը»՝ «Օկլահոմային»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Պորտլենդի» խաղացող Դամյեն Լիլարդի հաղթական նետումը «Օկլահոմայի» դեմ խաղի վերջին վայրկյանին: Այդ խաղում 28-ամյա Լիլարդը հավաքել է 50 միավոր:

NBA, փլեյ-օֆֆ

 «Դենվեր» – «Սան Անտոնիո»՝ 108:90 (26:19, 27:23, 32:21, 23:27)

Շարքի հաշիվը՝ 3:2

 «Ֆիլադելֆիա» – «Բրուքլին»՝ 122:100 (32:15, 28:16, 35:33, 27:36)

Շարքի հաշիվը՝ 4:1

 «Տորնոտո» – «Օռլանդո»՝ 115:96 (35:19, 32:28, 32:23, 16:26)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Պորտլենդ» – «Օկլահոմա»՝ 118:115 (29:37, 32:23, 27:30, 30:25)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում