15:22  ,  24 ապրիլի, 2019

Արթուր Մալոյանի ու Նաիր Տիկնիզյանի գոլերը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 24-րդ տուրում Կրասնոդարի «Ուրոժայը» 1:1 հաշվով է ավարտել «Չայկայի» հետ տնային հանդիպումը: «Ուրոժայի» կազմում հաշիվը 30-րդ րոպեին բացել է 30-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը , որը մեկնարկային կազմում խաղացել է 63 րոպե:

Ռուսաստանցի երիտասարդական առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը 2:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Անժիին»: Մոսկովյան ակումբի երկրորդ գոլը խփել է 19-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում