01:21  ,  24 ապրիլի, 2019

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Կատալոնական թիմին հաղթանակ բերեցին իսպանացի կիսապաշտպան Կարլոս Ալենյայի եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլերը։

«Բարսելոնան» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 33 խաղից հետո ունի 68 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0։2 (տեսանյութ)

Կարլես Ալենյա, 55, Լուիս Սուարես, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում