00:58  ,  24 ապրիլի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի ամենաարագ գոլը՝ 7-րդ վայրկյանին (տեսանյութ)

«Սաութհեմփթոնի» իռլանդացի հարձակվող Շեյն Լոնգի գոլը «Ուոթֆորդի» դեմ խաղում ամենաարագն է անգլիական Պրեմյեր լիգայի պատմության մեջ։ 32-ամյա հարձակվողն աչքի է ընկել արդեն 7-րդ վայրկյանին (տեսանյութ

Շեյն Լոնգը գերազանցեց «Տոտենհեմի» նախկին պաշտպան Լեդլի Քինգի ռեկորդը։ 2000-2001 թվականների մրցաշրջանում նա «Բրեդֆորդի» դեմ խաղում աչքի էր ընկել 9-րդ վայրկյանին։

«Ուոթֆորդ» - «Սաութհեմփթոն» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում