«ՌԲ Լայպցիգը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ 3։1 հաշվով առավելության հասնելով «Համբուրգի» նկատմամբ։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրն ապրիլի 24-ին Բրեմենում կայանալիք խաղում կվիճարկեն «Վերդերն» ու Մյունխենի «Բավարիան»։
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Համբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։3
Բեյքերի Ջաթա, 24 – Յուսուֆ Պոուլսեն, 12, Վասիլիե Յանյիչիչ, 53, ինքնագոլ, Էմիլ Ֆորսբերգ, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում