00:36  ,  24 ապրիլի, 2019

«Տոտենհեմի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալեց «Բրայթոնին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Նախավերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը։

«Տոտենհեմը» 35 խաղից հետո 70 միավորով երրորդ տեղում է 3 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Բրայթոնը» 34 միավորով 17-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Քրիստիան Էրիքսեն, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով