23:10  ,  23 ապրիլի, 2019

«Ալաշկերտի» նախկին հարձակվողի առաջին գոլը «Նյու Յորք Սիթիում»

Երեւանի «Ալաշկերտի» նախկին խաղացող, բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուժոն առաջին գոլն է խփել ՄԼՍ-ում։ Հերթական տուրում «Նյու Յորք Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»։ 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 2015-2016 թվականների մրցաշրջանում Հեբերը Հայաստանի առաջնության 26 խաղում խփել է 16 գոլ՝ «Ալաշկերտին» օգնելով առաջին անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն։ Հեբերը Հայաստանից տեղափոխվել էր Խորվաթիա՝ «Ռիեկայի» կազմում դառնալով այդ երկրի չեմպիոն եւ լավագույն ռմբարկու ու խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով