22:41  ,  23 ապրիլի, 2019

Արցախի հավաքականն ու «Յունիոր-Սեւանը» 4-ական գոլ են փոխանակել

Ֆուտբոլի Արցախի հավաքականն ու Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Յունիոր-Սեւանն» անցկացրել են ընկերական հանդիպում։ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի։ Թիմերը 4-ական գոլ են փոխանակել, հայտնում է «Յունիոր-Սեւանի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից 9-ը Արցախում կանցկացվի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքակաները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս