22:08  ,  23 ապրիլի, 2019

«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլինսմանին

Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնին ամռանը հրավիրել գերմանացի Յուրգեն Կլինսմանին, հաղորդում է Chronicle Live-ը։

«Նյուքասլի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի պայմանագիրն ավարտվում է ամռանը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը դեմ չէ երկարաձգել համագործակցությունը, սակայն դեռ չի ստացել Բենիտեսի դրական արձագանքը։ 

Պրեմյեր լիգայի 35 տուրից հետո «Նյուքասլը» 41 միավորով 13-րդն է։

54-ամյա Կլինսմանը նախկինում եղել է Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների, «Բավարիայի» մարզիչը։ 2016թ․ նոյեմբերին ԱՄՆ-ի հավաքականից հեռանալուց հետո մարզչական աշխատանք չի ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում