09:10  +04,  24 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Մաքսիմ Վաշյե-Լագրավ vs Լեւոն Արոնյան

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 24-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 2,5-ական, Նայդիչ՝ 2, Վալյեխո, Մեյեր՝ 1-ական, Կեյմեր՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: