21:42  ,  23 ապրիլի, 2019

«Ճապոնիայի Մեսին»․ ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն 17-ամյա հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր են պայքարել 17-ամյա ճապոնացի հարձակվող Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերի համար, հայտնում է RMC-ն։ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն այժմ ջանքեր է գործադրում Կուբոյին գրավիչ առաջարկով համոզելու ուղղությամբ։

Կուբոն 2011-2015 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայի» ակադեմիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը խախտել է մինչեւ 18 տարեկան խաղացողների տրանսֆերային կանոնադրությունը, եւ ֆուտբոլիստը լքեց «Բարսելոնան»։

Կուբոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Տոկիոյին»։ Նա այժմ վարձակալությամբ հանդես է գալիս ճապոնական «Յոկոհամա Ֆ․ Մարինոսում»։ Նրան անվանում են «Ճապոնիայի Մեսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում