19:43  ,  23 ապրիլի, 2019

Անդրես Ինյեստան՝ «Վիսել Կոբեի» ավագ

«Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձել է ճապոնական թիմի ավագը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստն անցած ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել Ճապոնիա։ «Վիսել Կոբեի» նախորդ ավագը Գերմանիայի հավաքականի կազմում 2014թ․ աշխարհի չեմպիոն Լուկաս Պոդոլսկին էր։

Ինյեստան ճապոնական Ջեյ-լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում