17:41  ,  23 ապրիլի, 2019

Դե Բրույնեն չի մասնակցի մանչեսթերյան դերբիին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված հանդիպմանը։

«Չեմ կարծում, որ Կեւինը կխաղա վաղը։ Նա մկանային խնդիրներ ունի։ Առաջիկա օրերին կհետեւենք նրա վերականգնման ընթացքին, բայց առայժմ նա խաղից դուրս է։ Ցավոք, վերջին շրջանում նա հաճախ է վնասվածք ստանում։ Դա ծնկի վնասվածքի հետեւանքն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում