16:46  ,  23 ապրիլի, 2019

Թայբոքսինգի Ռուսաստանի չեմպիոնին մահացած են հայտնաբերել Մոսկվայում

Թայբոքսինգի կանանց Ռուսաստանի չեմպիոն Կրիստինա Մյուլինային մահացած են հայտնաբերել:

«КП»-ի համաձայն՝ 26-ամյա մարզուհին ընկել է Մոսկվայի հյուսիսային հատվածում գտնվող շենքերից մեկի 13-րդ հարկից: Ոստիկանները գրություն չեն հայտաբերել դեպքի վայրից: Հետաքննիչները դիտարկում են 2 տարբերակ՝ սպանություն կամ ինքնասպանություն:

Կրիստինա Մյուլինան մանուկ հասակում զբաղվել է հանդբոլով, իսկ 18 տարեկանից ընտրել է մարտարվեստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում