15:44  ,  23 ապրիլի, 2019

«Բարնլիի» մարզիչներն անպատվել են Մաուրիցիո Սարիին

«Բարնլիի» մարզչական շտաբի ներկայացուցիչներն Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղի ժամանակ անպատվել են Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: Այդ միջադեպից հետո իտալացի մասնագետը չէր կարողացել զսպել հույզերը եւ սկսել էր դժգոհել մրցավարի որոշումներից, ինչի պատճառով ստացել էր կարմիր քարտ, գրում է Daily Mail-ը:

Դրանից հետո Մաուրիցիո Սարին չի ներկայացրել հետխաղյա ասուլիսին, որի ժամանակ նրան փոխարինել է Ջանֆրանկո Ձոլան: Սարիի օգնականը նշել էր, որ իտալացի մասնագետի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել «Բարնլիի» պահեստայինների նստարանից:

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: «Չելսին» 67 միավորով հավասարվեց 1 հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին»։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում