13:08  +04,  23 ապրիլի, 2019

Grenke Сhess Open. Սամվել Տեր-Սահակյանը գրավեց չորրորդ տեղը

Գերմանիայում ավարտված Grenke Сhess Open մրցաշարում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Արամ Հակոբյանը:

Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքել է 7.5 միավոր եւ բաժանել 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա գրավել է 4-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Դանիել Ֆրիդմանը, որն իրավունք է ստացել մասնակցել Grenke Сhess Сlassic մրցաշարին:

Արամ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը:

Grenke Сhess Open-ը Եվրոպայի ամենախոշոր մրցաշարն է, որին մասնակցում էին 904 շախմատիստներ:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այս օրերին Գերմանիայում մասնակցում է Grenke Сhess Сlassic մրցաշարին, որի մեկնարկային 3 տուրերում ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ