11:33  ,  23 ապրիլի, 2019

Ալեքսանդր Գրիգորյան. «Տամբովից» ստացած առաջարկն անսպասելի էր

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Տամբովից» ստացած առաջարկն անսպասելի էր: Անսպասելի՝ կոնկրետ այս պահի համար: Թիմի հետ ծանոթանալու գործընթացը հրաշալի անցավ: Քիչ առաջ ավարտեցի առաջին մարզումը: Խաղացողներից մի քանիսի հետ նախկինում աշխատել եմ: Բոլորը հասկանում են թիմի առջեւ դրված նպատակներն ու խնդիրները: Հրաշալի կոլեկտիվ է: Ֆուտբոլիստներն ընդունում են իմ պահանջները»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ «Տամբովը» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջատարն է, սակայն նախորդ երեք խաղերում հաղթանակ չի տարել՝ երկու ոչ ոքի եւ պարտություն։ Թիմը 4 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդող «Սոչիի» նկատմամբ։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան Պրեմյեր լիգա։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Ալեքսանդր Գրիգորյանը նախկինում գլխավորել է «Լուչը», «ԲՄԱ-Խաբարովսկը», «Անժին»։ Մինչեւ այս նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում