Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում «Յուտան» տանը 107:91 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»՝ կրճատելով շարքի հաշիվը (1:3):
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Յուտայի» խաղացող Դոնովան Միտչելը, որը հավաքել է 31 միավոր: Ջեյմս Հարդենը «Հյուսթոնին» բերել է 30 միավոր:
«Միլուոկին» «Դետրոյտի» դեմ շարքի հաշիվը դարձրել է 4:0 եւ դուրս եկել հաջորդ փուլ:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկունբոն:
NBA, կանոնավոր առաջնություն
«Յուտա» – «Հյուսթոն»՝ 107:91 (32:24, 21:23, 23:32, 31:12)
Շարքի հաշիվը՝ 1:3
«Դետրոյտ» – «Միլուոկի»՝104:127 (28:26, 34:30, 23:39, 19:32)
Շարքի հաշիվը՝ 0:4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում