10:26  ,  23 ապրիլի, 2019

«Տվենտեի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները միասին են նշել վերադարձն ուժեղագույնների լիգա

«Տվենտեն» ժամանակից շուտ նվաճել է ֆուտբոլի Հոլանդիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր: Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 36-րդ տուրում «Տվենտեն» գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Ազ Ալկմար-2»-ի եւ ապահովել իր տեղը Հոլանդիայի հաջորդ առաջնությունում: Այդ իրադարձությունը թիմի ֆուտբոլիստներն ու երկրպագուները խաղադաշտում նշել են միասին:

Հիշեցնենք, որ «Տվենտեն» նախորդ մրցաշրջանում էր դուրս մնացել Հոլանդիայի ուժեղագույնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում