00:54  ,  23 ապրիլի, 2019

«Չելսի» - «Բարնլի»՝ 2։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Բարնլիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Արդեն 8-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, 12-րդ եւ 14-րդ րոպեին «Չելսին» ֆրանսիացի Նգոլո Կանտեի եւ արգենտինացի Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 10 րոպե անց դարձյալ բաց թողեց առավելությունը։

«Չելսին» 67 միավորով հավասարվեց 1 հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին»։ «Բարնլին» 15-րդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Չելսի» - «Բարնլի»՝ 2։2 (տեսանյութ)

Նգոլո Կանտե, 12, Գոնսալո Իգուաին, 14 - Ջեֆրի Հենդրիկ, 8, Էշլի Բարնս, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում