09:40  ,  23 ապրիլի, 2019

Մբապեն վազել է ավելի արագ, քան Ուսեյն Բոլթը՝ 100 մետրի աշխարհի ռեկորդ սահմանելիս

Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անհավանական արագություն է զարգացրել «Մոնակոյի» դեմ «Լիգա-1»-ի 33-րդ տուրի խաղում (3:1), որում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Daily Mail-ի համաձայն՝ առաջին գոլի դրվագում 20-ամյա ֆրանսիացին վազել է ավելի արագ, քան Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը՝ 100 մետրի աշխարհի ռեկորդ սահմանելիս: Մբապեն զարգացրել է 38 կմ/ժամ արագություն, իսկ ջամայկացի արագավազորդի արագությունը ռեկորդային ելույթում կազմել էր 37,58 կմ/ժամ:

Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է 30 գոլով: Նա դարձել էր Ֆրանսիայի առաջնությունում 30 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում