09:10  ,  23 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 23-ին տեղի կունենա չորրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ռուս Պյոտր Սվիդլերի հետ, որն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մրցաշարային դրություն. Կարլսեն, Սվիդլեր՝ 2,5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 2-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 1,5-ական, Վալյեխո, Մեյեր, Նայդիչ՝ 1-ական, Կեյմեր՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս