23:03  ,  22 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Արոնյանն առաջատարներ Կարլսենից եւ Սվիդլերից հետ է 1-ական միավոր

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրաշարում ավարտվեցին երրորդ տուրի պարտիաները։ Առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երեք ոչ ոքիից հետո ունի 1,5 միավոր։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)՝ 0,5։0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0,5։0,5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 1։0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0,5։0,5

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1

Մրցաշարային դրություն. Կարլսեն, Սվիդլեր՝ 2,5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 2-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 1,5-ական, Վալյեխո, Մեյեր, Նայդիչ՝ 1-ական, Կեյմեր՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում