Իտալիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոնի կոչման համար պայքարող «Նապոլին» ընդունեց «Ատալանտային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսի գոլի շնորհիվ Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը բացեց հաշիվը 28-րդ րոպեին, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին եւ հասան կամային հաղթանակի։
«Նապոլին» 67 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր է առաջ երրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Ատալանտան» շրջանցեց «Ռոմային» եւ 56 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Միլանին»։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Նապոլի» - «Ատալանտա»՝ 1։2 (տեսանյութ)
Դրիս Մերտենս, 28 - Դուվան Սապատա, 69, Մարիո Պաշալիչ, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում