21:11  ,  22 ապրիլի, 2019

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Տամբովը»

Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Գրիգորյանը։ Այդ մասին championat.com-ին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Պավել Խուդյակովը։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։

Ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Մուրատ Իսկակովին։

«Տամբովը» Առաջին դիվիզիոնի առաջատարն է, սակայն նախորդ երեք խաղերում հաղթանակ չի տարել՝ երկու ոչ ոքի եւ պարտություն։ Թիմը 4 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդող «Սոչիի» նկատմամբ։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան Պրեմյեր լիգա։ Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։

Գրիգորյանը նախկինում գլխավորել է «Լուչը», «ԲՄԱ-Խաբարովսկը», «Անժին»։ Այժմ նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի գլխավոր մարզիչն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում