21:35  ,  22 ապրիլի, 2019

Վալվերդե․ Մենք դեռ ոչ մի տիտղոս չենք ապահովել

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեռ վստահ չէ, որ մրցաշրջանը հաջողված է։

«Բոլորիս համար էլ կարեւոր է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Մենք հրաշալի ենք խաղում, բայց վաղվա մրցակիցը պայքարում է եվրագավաթային տեղի համար։ Մենք ցանկանում ենք դառնալ չեմպիոն, եւ դրա համար պետք է վաղը հաղթել։

Մենք կարող ենք մրցաշրջանն ավարտել երեք տիտղոսով, կարող ենք մնալ առանց տիտղոսի։ Հիմա ամեն խաղը եզրափակիչ է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» ապրիլի 23-ին կհյուրընկալվի «Ալավեսին»։ Առաջնության ավարտից 5 տուր առաջ կատալոնական ակումբը երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում